back 2024-04-15

INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդես

newsImage

Եկատերինբուրգում տեղի ունեցած INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության տաղավարում ներկայացված էր նաև PROFAL ընկերությունը։
Տաղավարում ցուցադրված էր PROFAL-ի արտադրանքը, ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով իրականացվող արտադրության մանրամասներն ու ծառայությունները։
INNOPROM XII ցուցահանդեսի այս տարվա թեմատիկան էր՝ «Արդյունաբերական անցում. էներգիա, թվայնացում, մարդկային ռեսուրսներ»։
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տաղավար այցելեց նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
ՌԴ վարչապետին դիմավորեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ի թիվս բազում գերակա ոլորտների մասին քննարկումից, Վահան Քերոբյանը ներկայացրել է հայկական ընկերություններին, այդ թվում նաև PROFAL ընկերությանն ու վերջինիս թողարկած արտադրանքը։

INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդես INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդես